Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Մինսկի խումբը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակումը

Մինսկի խումբը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակումը
30.06.2019 | 10:03

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտինը (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆեր (ԱՄՆ), հունիսի 27-28-ը Վիենայում և Բրատիսլավայում հանդիպումներ են ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի և ԵԱՀԿ-ի գործող նախագահ Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակի հետ: Եռանախագահները ներկայացրել են վերջերս տարածաշրջան իրենց այցի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ Մոսկվայում, Վաշինգտոնում հանդիպումների արդյունքները: ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները ողջում են Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակումը: Համանախագահները կողմերին կոչ են անում լրացուցիչ մարդասիրական հստակ քայլեր ձեռնարկել՝ շուտափույթ խաղաղության, առարկայական բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտն ամրապնդելու նպատակով:
Հունիսի 28-ին Հայաստանը և Ադրբեջանը Կարմիր Խաչի ներկայացուցիչների միջոցով փոխանցել էին իրենց տարածքում հայտնված Ադրբեջանի քաղաքացի Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին և ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին։

Դիտվել է՝ 401

Մեկնաբանություններ